Դիարբեքիրում խոշոր պայթյուն է որոտացել
ԱշխարհԴիարբեքիրի Դիջլե գավառի մուտքի մոտ ոստիկանական զրահամեքենայի ընթացքի ժամանակ պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է թուրքական «Դողան» լրատվականը: Նախնական տվյալներով՝ վիրավորվել է 8 մարդ' երկու ոստիկան և վեց քաղաքացիական անձ: Ոստիկաններից մեկի վիճակը ծանր է:
Դեռևս հստակեցված չէ պայթյունի առաջացման պատճառը: Դեպքի վայր են մեկնել շտապօգնության մեքենաներ: Թուրքական մի շարք լրատվամիջոցներ պայթյունի համար մեղադրում են Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):