«Օդային պաշտպանության մեր միակ հույսը որսորդական հրացանն է» (լուսանկարներ)
ՀասարակությունԱզգային ժողովի մոտ շարունակվում է ՀՕՊ համաձայնագրի դեմ բողոքի ակցիան։ Ակտիվիստներից Միքայել Նազարյանը պայքարի իր ձևն ունի։ Նա Ազգային ժողով է եկել ինքնաշեն որսորդսկան հրացանով։ Ակտիվիստը դա բացատրում է նրանով, որ այսուհետև իրենց միակ հույսը օդային պաշտպանության ոլորտում մնում է որսորդական հրացանը։
«Ես ուզում եմ հղում անել քառօրյա պատերազմին, երբ արցախցին որսորդական հրացանով անօդաչու թռչող սարք էր խփել։ Քանի որ մեր Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է իրականացնել մեր օդային պաշտպանությունը, ապա մեր միակ հույսը մնում է որսորդական հրացանը»,- ասաց Նազարյանը։
Նշենք, որ ԱԺ-ում դեռ քվերակությունը տեղի չի ունեցել։