Մոսկվայի հետ հաշտեցմանը Էրդողանին դրդել է մեկուսացման վախը. Süddeutsche Zeitung
Համաշխարհային ՄամուլԵթե քաղաքականության մեջ գոյություն ունենար արգելված նյութերի ցուցակ, ապա առավել կարևոր կլիներ տեստոստերոնը, գրում է Süddeutsche Zeitung թերթը: Միևնույն ժամանակ, եթե դրա օգտագործման համար որակազրկեին, ապա դա խնդիր կդառնար ոչ միայն ռուսների համար, նշում է հոդվածի հեղինակը: Պատժամիջոցները կանդրադառնային նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ինչպես նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, քանի որ «նրանք կործանեցին իրենց երկրների երբեմնի բարեկամական հարաբերությունները», պարզաբանում է գերմանացի լրագրողը:
Սակայն «խախտողները» երկրորդ շանս են ստացել, շարունակվում է պարբերականը: Նախ՝ Նեթանյահուն և Էրդողանը հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր են ստորագրել: Երկրորդ՝ Թուրքիայի ղեկավարը փորձել է լուծել հակամարտությունը Մոսկվայի հետ, հրապարակայնորեն ափսոսանք հայտնելով ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցման կապակցությամբ: Միակ հարցն այն է, թե արդյոք նրանք կարող են շարունակել զբաղվել «քաղաքականությամբ առանց դոպինգի», ընդգծում է հոդվածագիրը:
Սակայն, չնայած ընդհանուր շահերին, այդ երկրների միջև գոյություն ունեն ռազմավարական հակասություններ, գրում է հեղինակը: «Ուժեղ տղամարդիկ» կառուցում են իրենց քաղաքականությունը՝ իրենց սեփական շահերից ելնելով: Այժմ նրանց ընկերներ են պետք, քանի որ նրանք վախենում են միջազգային մեկուսացումից, սակայն այդ դաշինքը երկար չի տևի, վստահ է հեղինակը: