Որտե՞ղ կլինի Սերժ Սարգսյանն ընտրություններից հետո
ՔաղաքականԱյսօր Ազգային ժողովում Էդուարդ Շարմազանովը պատասխանելով այն հարցին, թե ո՞ր պաշտոնում է հետագայում տեսնում Սերժ Սարգսյանին՝ պատասխանեց.
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մինչև 2018թ. իր ամբողջ լիազորություններով շարունակելու է պաշտոնավարել, դրա համար հիմա կոռեկտ չէ խոսել նման բաների մասին: Օրը կգա՝ բարին հետը, դանդաղ շտապեք»:
Լրագրողներից մեկի հարցին՝ ՀՀԿ-ն անհա՞ղթ է, ԱԺ փոխնախագահն ասաց. «Անհաղթ է միայն Աստված և հայ ժողովուրդը»:
Անդրադառնալով հարցին՝ որտեղի՞ց է այդքան վստահությունը, որ ՀՀԿ-ն հաղթելու է առաջիկա ընտրություններում, Շարմազանովն ասաց, որ կան կուսակցություններ, որոնք ոտքից գլուխ 7 հոգի են, 9.5 ձայն ունեն, սակայն այնպես են խոսում, որ թվում է' եթե առաջիկայում ընտրություններ լինեն, նրանք 80 տոկոս ձայն կհավաքեն:
«Վստահությունը այսօրվա իրավիճակից է: Վաղը Գյումրիում և Վանաձորում ընտրություններ կլինեն, կտեսնեք»,-եզրափակեց Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց էր տվել Reuters գործակալությանը, որում հայտարարել է, որ ՀՀԿ-ն հաղթելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում, իսկ եթե չհաղթի՝ ինքը քաղաքականության մեջ անելիք չունի: