Դիտվել է 37540 անգամ:Լիլիթ Հովհաննիսյանը «խայտառակ եղավ» «Տաշիր 2013»–ի ժամանակ
Դիտվել է 17736 անգամ:Երևանն անձրևից հետո (տեսանյութ)
Դիտվել է 15119 անգամ:«Եվրատեսիլ-2013»-ի հաղթողի և Ադրբեջանի ներկայացուցչի ձայները «գնված են» (տեսանյութ)
Դիտվել է 13193 անգամ:Ինչ են գտել «Սվո Ռաֆի» մոտ նրա վերջին ձերբակալության ժամանակ
Դիտվել է 12308 անգամ:«Գիտե՞ս ով եմ՝ վարչապետին խորհուրդ տվողն եմ»
Դիտվել է 11393 անգամ:Մինչ փրկարարների տեղ հասնելը, քաղաքացիները իրենց ուժերով փրկեցին երիտասարդ աղջկա կյանքը
Դիտվել է 10295 անգամ:4 սուբյեկտիվ պատճառ, թե ինչու Հայաստանը «Եվրատեսիլ-2013» մրցույթում գրավեց վերջից 8-րդ տեղը
Դիտվել է 8756 անգամ:«Ես զենքը կգնեմ ու իրա ընտանիքից մեկին կսպանեմ». սպանված զինվորի մայր (տեսանյութ)
Դիտվել է 8222 անգամ:Գյուղացիները պառկել են Արմավիր-Երևան ճանապարհին. լրացված (լուսանկարներ)
Դիտվել է 7914 անգամ:Հայտնի է գազի նոր սակագինը
Դիտվել է 7895 անգամ:Սիրուշոն չէր, որ պետք է ճանաչվեր տարվա լավագույն երգչուհի. Շուշան Պետրոսյան
Դիտվել է 7788 անգամ:Զինվորի դին հետ են տանում
Դիտվել է 7768 անգամ:«Համ էլ» Փակ շուկան մշակութային հուշարձան է
Դիտվել է 7666 անգամ:Վլադիմիր Գասպարյանն ու Սեյրան Օհանյանը բանակցում են սպանված զինծառայողի հարազատների հետ
Դիտվել է 7621 անգամ:Ի՞նչ է արել Դեդ Հասանը՝ հայերի համար (տեսանյութ)
Հայաստանը հայամետ քաղաքականություն է վարում. Էդուարդ Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 12-ին հանդիպեց 24 երկրներ ներկայացնող 35 լրագրողների հետ, որոնք «Երիտասարդությունը մեդիայի համար. եվրոպական ցանց» միջազգային կազմակերպության եւ Հայաստանի ռազմավարական մշակումների կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստան էին ժամանել՝ մասնակցելու լրագրողների համար կազմակերպված ուսումնական սեմինարներին:
ԱԺ փոխնախագահը ողջունեց երիտասարդ լրագրողներին՝ կարեւորելով տարբեր երկրներում քաղաքացիական հասարակության ձեւավորման, ժողովրդավարության հաստատման ու ամրապնդման գործում նրանց առաքելությունը:
Պարոն Շարմազանովն անդրադարձավ մեկ շաբաթ առաջ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, որոնք նրա գնահատմամբ՝ Հայաստանի ժողովրդավարացման նոր շրջադարձի սկիզբ ու երկրի դեմոկրատական զարգացումները նախանշող անդառնալի գործոն դարձան:
ԱԺ փոխնախագահը մեր երկրի առաջընթացի ու ժողովրդավարացման արդյունավետությունը պայմանավորեց նաեւ երիտասարդության ակտիվությամբ ու նրանց համար Հայաստանի իշխանությունների ստեղծած ինքնադրսեւորման հնարավորությամբ: Երիտասարդները Հայաստանում իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական ու քաղաքական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, գիտական ընկերությունների, մարզային երիտասարդական կենտրոնների միջոցով: Նա երկրի առաջընթացը պայմանավորեց նաեւ գիտելիքահենք տնտեսության ստեղծմամբ, որտեղ իրենց ավանդը պետք է ունենան բանիմաց, ազատ մտածող ու մրցունակ երիտասարդները:
Էդուարդ Շարմազանովը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորությանը, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նպատակով Հայաստանի կատարած քայլերին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը, Հայաստանի բազմավեկտոր ու հավասարակշռված արտաքին քաղաքականությանը:
Նրա գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ Հայաստանը հստակ քայլեր է ձեռնարկում ոչ միայն այն պատճառով, որ պատմական ճշմարտությունը բոլորն իմանան, այլ որպեսզի հետագայում կանխվեն նման ոճիրները. դա մարդու իրավունքների պաշտպանությանը միտված կարեւորագույն քայլերից մեկը պետք է լինի միջազգային հանրության համար:
Պարոն Շարմազանովը խոսեց նաեւ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու Հայաստանի պատրաստակամության, նախապայմանների լեզվով Հայաստանի հետ խոսելու թուրքական քաղաքականության սնանկության ու միջազգային երեք սկզբունքների՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա ու Մինսկի խմբի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու անհրաժեշտության մասին:
Լրագրողների խնդրանքով անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությանը՝ ԱԺ փոխնախագահն ասաց. «Հայաստանը ժողովրդավարացման ճանապարհը բռնած երկիր է, այս առումով եվրոպական արժեքները հոգեհարազատ են մեզ, իսկ մեր որդեգրած եվրաինտեգրման քաղաքականությունը՝ անդառնալի: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը եվրոպամետ կամ էլ, ասենք, ռուսամետ ու ամերիկամետ է. Հայաստանը հայամետ քաղաքականություն է վարում: Այս առումով մեր արտաքին քաղաքականությունը բազմավեկտոր է ու հավասարակշռված»:

