Լեհաստան-Պորտուգալիա հանդիպման մրցավարը հայտնի է
ՍպորտԵվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի Լեհաստան-Պորտուգալիա հանդիպումը կսպասարկի գերմանացի մրցավար Ֆելիքս Բրիխը: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հանդիպումը տեղի կունենա Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում հունիսի 30-ին:
Խաղի մեկնարկը Երևանի ժամանակով 23:00-ին է:
Նշենք, որ Եվրո-2016-ում Բրիխն աշխատել է Անգլիա–Ուելս և Շվեդիա-Բելգիա խաղերի ժամանակ: