Պետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետ Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ ՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է Քյարամյանը ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին Վարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. Թաթոյան Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասին 

Ծիծաղող նախագահը և ձախորդ հեղափոխականները

Քաղաքական

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Ռոյթերս» գործակալությանը և ասել է, որ եթե ՀՀԿ-ն պարտություն կրի հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններում, ապա ինքն այլևս անելիք չի ունենա քաղաքականության մեջ:

Այս հայտարարությունը տեղավորվում է քաղաքականության դասական կանոնների մեջ: Կուսակցության առաջնորդները հեռանում են պարտությունից հետո: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայի գործող վարչապետ Դևիդ Քեմերոնը թողնելու է պետական և պահպանողականների առաջնորդի պաշտոնները, որովհետև բրիտանացիների մեծ մասը նրա պես չի մտածում և քվեարկեց Եվրամիությունից հեռանալու օգտին: Սակայն դասական քաղաքականությունը ընդհատվում է, երբ նույն հարցազրույցում Սարգսյանը ծիծաղում է ու բացառում է հանրապետականի պարտության, որ նույնն է՝ իր հեռանալու հեռանկարը:

Եվ իհարկե, ինչո՞ւ չպետք է ծիծաղի Սերժ Սարգսյանը, երբ ընտրություններին մնում է ընդամենը մեկ տարի, իսկ իշխանությունը չունի ռեալ այլընտրանք, բացակայում է քաղաքական որևէ կենտրոն, որը լրջորեն իշխանություն ձևավորելու հայց կներկայացնի: Գործող տիտղոսային ընդդիմությունը մաշվել է քաղաքական, բարոյական, կազմակերպչական առումներով: Նիկոլ Փաշինյանի կամ Էդմոն Մարուքյանի նախաձեռնությունները կրեատիվ են, սակայն որևէ կերպ չեն սպառնում գործող իշխանության գոյությանը: Միամիտները դրանում վերջնականապես համոզվեցին Հրազդանի քաղաքապետի վերջին ընտրություններին, երբ ընդդիմության մի հատվածի քաղաքական և կազմակերպչական ողջ ռեսուրսն անզոր եղավ հաղթահարելու տեղական ինշխանիկների պատնեշն անգամ:    

Սկզբունքորեն Սերժ Սարգսյանն իշխանության երկարաձգման խնդիրը հաջողությամբ լուծել է 2015 թվականին, երբ տարեսկզբին քաղաքականությունը, հայտնի իրադարձությունների հետևանքով, լքեց Գագիկ Ծառուկյանը: Նույն տարվա վերջում ընդունվեց, ըստ էության, նոր Սահմանադրություն, որն իրավաքաղաքական հարթության մեջ լեգիտիմացնում է Սարգսյանի իշխանության վերարտադրության գործընթացը:

Գործող ընդդիմության ֆիասկոյի՝ նորի չգոյության պայմաններում, իշխանությանը հակադրվում է կիսապարտիզանական, կիսադիֆիդենտական ու նույնքան կիսահեղափոխական մի խմբակ՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ: Եթե կուզեք, դա շատ հարմար ու անշառ ընդիմություն է Սարգսյանի համար: Նախ կատարելապես արժեզրկվում էր ընդդիմություն և հեղափոխություն հասկացությունները, երկրորդ՝ քաղաքական պայքարի դասական գործիքները մերժող ընդդիմության ֆոնին քաղաքակիրթ է թվում անգամ շմայսներով ձևավորված այսօրվա իշխանությունը:

Պատահական չէ, որ վերջին մեկ տարվա ընթացքում երկու անգամ Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվում է, ընդ որում՝ պատմական իրադարձություններին ընդառաջ: Մեկը ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ էր, այս անգամ նախորդում էր Հռոմի Պապի այցին:

Երկու դեպքում էլ միջազգային հակազդեցությունը կամ հասարակական ընդվզումը բացակայում էր, գուցե շաբաթներ անց Սեֆիլյանն ազատ արձակվի՝ նախորդ անգամվա կրկնությամբ: Նման ընդիմության ֆոնին իշխանությունն իրեն կարող է հումանիզմի կամ հանդուրժողականության շռայլություն թույլ տալ:

Այսպես էլ ուրախ-զվարթ ապրում ենք, նախապատրաստվում 2017-ի խորհրդարանական ընտրություններին, որոնք հիրավի «տոնական» են լինելու: Հայաստանի Հանրապետական կուսակցության պարտության հեռանկարը ծիծաղելի է: Փաստորեն իշխանությունը «մտածում է» նաև մեր առողջության մասին, որովհետև չափից ավելի ծիծաղելը վնաս է մեր առողջությանը: Ի դեպ, դանդաղ մահվան ճանապարհը ինքներս ենք ընտրել նման իշխանություն և ընդդիմություն հանդուրժելով:

Սարգիս Հակոբյան  

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆԳողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացինՄարտի 21-ին մոտենում է հաջորդ ցիկլոնըՓաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Ալիևը և Փաշինյանը. ՀայրապետյանՊետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետՆշվել է աշխարհի ամենակեղտոտ օդ ունեցող մայրաքաղաքը Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջըՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս ՍտոլտենբերգԻնչպես կանխարգելել երիկամի քաղցկեղը․ ԱՆ խորհուրդներըՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է ՔյարամյանըԻսպանական ակումբներից մեկը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններովՔննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը ՀՀ նախագահը շնորհավորել է ՊուտինինՉինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու. PoliticoԿատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղարԱկնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՓաշինյանԻնչու՞ Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, գիտի` ինչ իշխանություն է իր առջև Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներումԱմոթ է՝ ունենք խոնարհված եկեղեցիներ ու ավերված բերդեր, այս 34 տարիներին քանի՞սն ենք վերականգնելՎարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձըՂազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքինՆիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTokԽի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ոչ, սիրում եմ ձեզ. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓրկարարները մասնատել են ծառըՍարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. ՀովհաննիսյանՀամլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալՀիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկըՉիվա բնակավայրում և միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներՄենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. ՓաշինյանՎարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս ենՈսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան
Ամենադիտված