Վարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. Թաթոյան Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասին Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTok ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ 

Խայտառակություն՝ պատերազմի ժամանակ ուրախ-զվարթ սելֆիներ անող Ալեքսանյանի հիվանդանոցում (լուսանկարներ, տեսանյութ)

Տեսանյութեր

Պաշտպանության նախարարությունը ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրել էր տեղեկանքներ, ըստ որոնց` զոհված զինծառայողների ծնողները կարող են օգտվել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված սոցիալական ապահովության երաշխիքներից և արտոնություններից։ Սակայն, պարզվում է Պաշտպանության նախարարության այս թուղթը ոչ մի ուժ չունի։

Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայող Ռոբերտ Աբրահամյանի մայրը՝ Միլանա Ավանեսյանն ունի երակների վարիկոզ լայնացում, և նրան անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ։ Նրանք դիմել են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նրանց արհամարհել ու մերժել են՝ հորդորելով հերթագրվել ու սպասել մինչև հոկտեմբեր։ Աշխատակիցներն անգամ չեն ստուգել հիվանդին՝ տեսնելու միգուցե վերջինիս կյանքին վտանգ է սպառնում, և անհապաղ անհրաժեշտ է վիրահատություն։ Բժշկական կենտրոնի աշխատակցուհին զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին միաժամանակ «խորհուրդ» է տվել դիմել այլ բժշկական կենտրոն, քանի որ այս պահին պետպատվերի շրջանակում տեղեր չունեն։ Ոչ մի դեր չի խաղում այն հանգամանքը, որ իրենց դիմողը ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողի մայր է, հայր է կամ քույր է։

Ռոբերտ Աբրահամյանի հոր ահազանգով շտապեցինք «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ռոբերտի հորը հերթագրվելու կամ այլ ԲԿ դիմելու խորհուրդ տված աշխատակիցուհին հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, թե ինչու որևէ դեր չի խաղում ՊՆ-ի տրամադրած տեղեկանքը, ինչու հիվանդին չեն ստուգել, ինչու են խորհուրդ տվել այլ կենտրոն դիմել, այս պահին ինչքան հիվանդ ունեն պետպատվերի շրջանակում բուժվող և այլն։

«Վերադասը կգա՝ իրեն կհարցնեք»,- ասաց աշխատակցուհին։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ խոսելիս «վերադասը» նախ փորձեց «ատամ ցույց տալ» և բողոքել, որ տեսանկարահանում ենք։ Բայց չէ որ մենք իրենից պաշտոնական բացատրություն էինք խնդրում, և նկարելը կամ ձայնագրելը պարտադիր էր։ Ինչևէ, «վերադասը» փոքր-ինչ հանգստացավ և մեր մի քանի հարցին պատասխանեց։

Նա հստակ ասաց, որ Պաշտպանության նախարարության այս տեղեկանքը որևէ ուժ չունի։ «Նրանք պետք է Մուրացան հոսպիտալից պետպատվերի շրջանակում բուժվելու տեղեկանք բերեն, որպեսզի մենք կարողանանք հերթագրել»,- ասաց նա։ Մեր հարցին՝ եթե Մուրացանի հոսպիտալից տեղեկանք բերեն, որպես զոհված զինծառայողի ծնող, որևէ արտոնություն կստանա՞ն, իրեն արտահերթ կվիրահատեն, թե ոչ։ ԲԿ-ի աշխատակիցները անընդհատ կրկնում էին, որ թուղթ բերելուց հետո կհերթագրեն։ Այսինքն՝ միևնույն է, ինչ էլ լինի, իրենք որևէ արտոնություն չեն տրամադրելու, կապ չունի, որ կինը զոհված զինծառայողի մայր է։

Այս միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի հանրապետությունում առանց փողի ոչ մի հարց չի լուծվում։ Սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ բժշկական կենտրոններում պետպատվերի շրջանակում բուժում ստանալ ցանկացողները երկրորդ «սորտի» են, նրանք եթե անգամ կյանքի ու մահվան շեմին են, լավ վերաբերմունքի չեն արժանանա։ Սակայն, ամենացավալին այն է, որ արհամարհական են վարվում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հետ։ Այն զինծառայողների, ովքեր իրենց կյանքը տվեցին, որպեսզի այդ նույն բուժաշխատողները հանգիստ նստեն «կաբինետներում» և սուրճ խմեն։

Քառօրյա պատերազմի ժամանակ դիրքերում ուրախ-զվարթ սելֆի անող Սամվել Ալեքսանյանի բժշկական կենտրոնի աշխատակիցներն ունեն նույն հիվանդ հոգեբանությունը, ինչ Ալեքսանյանը։ Միգուցե նրանց հրահանգված է պետպատվերի շրջանակում ոչ մի հիվանդ չընդունել, դա այլ հարց է։ Բայց նման կերպ վարվել զինվորի ծնողների հետ՝ անբարոյականություն է, անընդունելի է, անթույլատրելի է։

Բ26-ի դիմաց, երբ Ոստիկանության ծառայողները քաշքշում էին սևազգեստ մայրերին, բոլորը միահամուռ կերպով և արդարացիորեն ցեխը մտցրին այդ ոստիկաններին, նրանց ազգի դավաճան որակեցին։ Այս դեպքում հետաքրքիր է՝ ի՞նչ որակում կարելի է տալ մարդկանց կյանքերը փրկելու սուրբ գործը իրենց ձեռքը վերցրած ու Հիպոկրատի երդում տված բժիշկներին կամ բուժաշխատողներին։

Պաշտպանության նախարարությունն էլ, Առողջապահության նախարարությունն էլ իրենց անկարող և անբան նախարարներով, անփույթ աշխատանքով նման իրավիճակ են ստեղծել, և իրենք էլ պարտավոր են հարթել ստեղծված իրավիճակը։ Այլապես, նրանք ոչ այլ ինչ են, քան դավաճաններ, զոհված զինվորների արյունը ուրացողներ։

Քրիստինա Աղալարյան

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներումԱմոթ է՝ ունենք խոնարհված եկեղեցիներ ու ավերված բերդեր, այս 34 տարիներին քանի՞սն ենք վերականգնելՎարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձըՂազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքինՆիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTokԽի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ոչ, սիրում եմ ձեզ. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓրկարարները մասնատել են ծառըՍարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. ՀովհաննիսյանՀամլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալՀիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկըՉիվա բնակավայրում և միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներՄենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. ՓաշինյանՎարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս ենՈսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ինՏեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովըԱռանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ վերջիններս կալանավորվել են Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներինՌուբեն Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատըՕգնության են հասել փրկարարներըՍահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. ՓաշինյանԻնտերպոլը համարել է, որ մեզ առաջադրված մեղադրանքները այդքան էլ մոտ չեն իրականությանը․ Վարդան ՂուկասյանԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՇփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. ՓաշինյանՓետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումԳեղակերտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք Շիրակի մարզում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում Երևանում և մարզերում
Ամենադիտված