Երիտասարդ է ջրահեղձվել
Արտակարգ ՊատահարՀունիսի 29-ին, ժամը 12.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի զորավարժարանի մոտ քաղաքացի է ջրահեղձվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ ջրահեղձվածը ժամկետային զինծառայող է:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հոգեբանական խմբերը, հատուկ ջրափրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: