Դիտվել է 18103 անգամ:Երևանն անձրևից հետո (տեսանյութ)
Դիտվել է 15422 անգամ:Ինչ են գտել «Սվո Ռաֆի» մոտ նրա վերջին ձերբակալության ժամանակ
Դիտվել է 13170 անգամ:«Գիտե՞ս ով եմ՝ վարչապետին խորհուրդ տվողն եմ»
Դիտվել է 11519 անգամ:Մինչ փրկարարների տեղ հասնելը, քաղաքացիները իրենց ուժերով փրկեցին երիտասարդ աղջկա կյանքը
Դիտվել է 10406 անգամ:4 սուբյեկտիվ պատճառ, թե ինչու Հայաստանը «Եվրատեսիլ-2013» մրցույթում գրավեց վերջից 8-րդ տեղը
Դիտվել է 8325 անգամ:Գյուղացիները պառկել են Արմավիր-Երևան ճանապարհին. լրացված (լուսանկարներ)
Դիտվել է 8292 անգամ:Սիրուշոն չէր, որ պետք է ճանաչվեր տարվա լավագույն երգչուհի. Շուշան Պետրոսյան
Դիտվել է 8225 անգամ:Գազի սակագնի վերաբերյալ սկանդալային փաստ է բացահայտվել
Դիտվել է 8099 անգամ:Հայտնի է գազի նոր սակագինը
Դիտվել է 7246 անգամ:Ավերակների արքան
Դիտվել է 7156 անգամ:Երևանի կենտրոնական մի քանի փողոցներում հոսում են կոյուղաջրերը. պատկան մարմինները մատը մատին չեն խփում
Դիտվել է 7076 անգամ:Կոշիկ գնելու մտադրությունը վերացավ աղջկա բարեմասնությունների «պատճառով» (տեսանյութ)
Դիտվել է 7005 անգամ:Բողոքի ակցիա՝ ԱԺ-ի մոտ. Շուշան Պետրոսյանին սուլոցներով դիմավորեցին (լուսանկարներ)
Դիտվել է 6841 անգամ:Գլխավոր դատախազը որպես կանոն չի ներում
Դիտվել է 6090 անգամ:Լավրովի հայտարարությունը, գազի թանկացումը Հայաստանին ուղղված հստակ մեսիջներ էին
Արցախյան ազատամարտի վետերանները հյուրընկալվել էին քաղաքապետարանում
Շուշիի ազատագրման 20-ամյա հոբելյանի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Արցախյան ազատամարտի վետերաններին:
Շնորհավորելով նրանց մայիսյան հաղթանակների ու հատկապես Շուշիի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ՝ Տարոն Մարգարյանը, մասնավորապես, նշել է. «Արցախյան ազատամարտը մեկ անգամ ևս փաստեց, որ հայերիս համար չկա ավելի մեծ արժեք, քան մեր երկիրն ու հողը, որի համար մենք մշտապես պատրաստ ենք ոտքի կանգնել ու նաև մեր կյանքի գնով պաշտպանել այն ցանկացած թշնամուց: Ու հենց դրա շնորհիվ է, որ մենք հաղթեցինք թշնամուն՝ հերթական անգամ ապացուցելով, որ հայի կամքի և միասնականության դեմ անզոր է ցանկացած զինատեսակ կամ զորք: Իսկ Շուշիի ազատագրումը, որն, ըստ էության, դարձավ Արցախյան պատերազմում հաղթանակների սկիզբը, ապացուցեց, որ հայ ռազմական մտքի և ոգու համար չկան անառիկ բարձունքներ: Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիս Շուշիի ազատագրման հոբելյանի և մայիսյան հաղթանակների կապակցությամբ՝ վստահեցնում եմ, որ ձեր սխրանքը երբեք չի մոռացվի: Եվ ես, թե՛ որպես Երևանի քաղաքապետ, և թե՛ որպես Տարոն Մարգարյան անհատ, իմ ուժերի և հնարավորությունների սահմանում շարունակելու եմ աջակցել ինչպես ձեզ, այնպես էլ մեր զոհված եղբայրների ընտանիքներին»:
Ազատամարտիկների անունից շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին ջերմ ընդունելության համար Արցախի հերոս, Շուշիի ազատագրման գործողությունը մշակող և ղեկավարող լեգենդար Կոմանդոսը՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, նշել է, որ քաղաքապետի նախաձեռնությունը հրաշալի առիթ էր մարտական ընկերների հետ ևս մեկ անգամ հանդիպելու, կիսելու պատերազմի հետ կապված ուրախ ու տխուր հուշերը:
«Հավատացեք, որ մեզ համար, որ պատվով կատարեցինք մեր պարտքը հայրենիքի նկատմամբ, չկա ավելի մեծ գնահատանք, քան այն, որ հիշում ու մեծարում են մեր ընկերներին: Անկեղծորեն շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր չեն մոռանում հատկապես մեր զոհված ընկերներին, որոնց կյանքերի գնով նաև հնարավոր դարձավ մեր հաղթանակը: Հավերժ փառք նրանց» - նշել է Արկադի Տեր-Թադևոսյանը:

