Ռայան Գիգզը հրաժարվել է ընդգրկվել Մոուրինյուի մարզչական շտաբում և հեռանում է «Մանչեսթեր Յունայթեդից»
ՍպորտՌայան Գիգզը հրաժարվել է ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի մարզչական շտաբում`կրճատված լիազորություններով:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 42-ամյա մասնագետը կլքի մանչեսթերյան ակումբը, որում ընդհանուր առմամբ աշխատել է 29 տարի: Ավարտված մրցաշրջանում անգլիական ակումբի լեգենդը Լուի Վանգալի օգնականն էր:
Ժոզե Մոուրինոյի օգնականը կլինի Ռույ Ֆարիան, ում հետ մարզիչը աշխատել է իր բոլոր ակումբներում` սկսած «Պորտուից»:
Գիգզի ներկայացուցիչները արդեն բանակցում են «Յունայթեդի» հետ պայմանագրի մնացած մեկ տարվա փոխհատուցման համար: