Շտայնմայերը ԼՂ հակամարտության կարգավորման ուղիներ է փնտրում. Deutsche Welle
Համաշխարհային ՄամուլԳերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը հունիսի 29-ին եռօրյա այցով ժամանել է Հարավային Կովկաս: Այցի օրակարգում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, հայտնում է Deutsche Welle-ը:
«ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիայի նպատակն է փորձել ակտիվացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն այն բանից հետո, ինչ ապրիլին սրվեց Ղարաբաղյան սառեցված հակամարտությունը:
Շտայնմայերը հայտարարել է, որ ստատուս-քվոն չի կարող կայուն լինել երկարատև հեռանկարում, և դրա ձգձգումը հղի է նոր էսկալացման ռիսկով:
Այցի նպատակը գոյություն ունեցող հրադադարի ամրապնդումն է, վստահության միջոցների ամրապնդումը և աշխարհի ամենադժվար լուծելի հակամարտություններից մեկի շուրջ խաղաղության բանակցությունների վերականգնումը: Շտայնմայերը փնտրում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ»,- ասվում է Deutsche Welle-ի տեղեկատվության մեջ: