Պուտինի ու Էրդողանի հաշտեցումն արդեն լուծված հարց է. CNN
Համաշխարհային ՄամուլԵրկարատև վեճից հետո Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծես որոշել են հաշտվել: Նման կարծիք է հայտնել CNN-ի թղթակից Մեթյու Չենսը: Չնայած նրան, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ կողմերը բացեիբաց ատում էին միմյանց, հիմա, երբ Էրդողանը իր ափսոսանքն է հայտնել խփված օդանավի համար՝ Մոսկվան խոսեց զբոսաշրջային և առևտրային կապերի վերականգնման մասին:
Այս խոսակցությունը տեղի է ունեցել միայն այն պատճառով, որ Թուրքիայի նախագահը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին, որում ափսոսանք է հայտնել (խփված օդանավի համար): Կրեմլի խոսքով՝ դա ներողություն է եղել: Թուրքական կողմը, ոչ ֆորմալ, հայտարարել է, որ ներողություն չի խնդրել: Բայց Թուրքիան ափսոսանք է հայտնել, իսկ Կրեմլի համար դա բավական էր: Սա, ըստ երևույթին, արդեն Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցման գործընթացի մեկնարկ է տվել:
Այնպես որ, կարծես, դա արդեն լուծված հարց է: Երկու երկրները՝ Ռուսաստանը և Թուրքիան շահագրգռված են, տարաձայնությունները մի կողմ դնելու և հարաբերությունները վերականգնելու մեջ: Այս վեճը թանկ է նստում երկու երկրի համար: