Ամենաշատը 14 օրում կբացվի Լարսի ճանապարհը. Գագիկ Բեգլարյան
ՀասարակությունԱմենաշատը 14 օրում կբացվի Լարսի ճանապարհը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով շեշտեց նաև, որ իրենք բանակցություններ են վարում վրացական կողմի հետ, որպեսզի ունենանք այլընտրանքային ճանապարհ.
«Դրա հետ կապված նաև ռուսական կոմի հետ դիվանագիտական օղակներով պետք է բանակցություններ վարվեն, որպեսզի հասնենք դրան: Ինքս համոզված եմ, որ մեր հարևան երկու պետության` Ռուսաստանի և Վրաստանի իշխանությունների կողմից լինելու է այդ քայլը, որպեսզի մենք կարողանանք բացի Լարսից այլընտրանքային ճանապարհ ունենանլ»,- ասաց Բեգլարյանը:
Նախարարի խոսքով` այսօր Հարավային Օսեթիայով հնարավորություն կա, ճանապարհը լավ վիճակում է: Թեպետ մեզանից շատ բան կախված չէ, բայց երկու պետությունների հետ բանակցություններ են ընթանում, որպեսզի վրացական և ռուսական կողմերը գան համաձայնության, որ գոնե ժամանակավոր այդ ճանապարհը բացենք: