Դոնի Ռոստովում հեղեղումների հետևանքով մի աղջիկ է մահացել, ևս 5-ը տուժել են
ԱշխարհԴոնի Ռոստովում ուժգին հեղեղումներն աղետալի իրավիճակ են ստեղծել քաղաքի կենտրոնում, ինչն էլ դարձել է մեկ մարդու մահվան պատճառ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ականատեսները հայտնում են, որ աղջկան ջրի ուժեղ հոսանքը քշել-տարել է մեքենայի տակ, վերջինս խեղդվել է: Եվս մի դեռահաս հոսանքահարվել է, նա ողջ է մնացել և տեղափոխվել է տեղի հիվանդանոց:
Ռոստովի մարզի ԱԻ ծառայությունը հայտնում է 5 տուժածի մասին:
Քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն: Փողոցներում հերթապահում են ոստիկանության ստորաբաժանումները: