Գերմանիան ձգտում է հասնել ԼՂ հակամարտության կարգավորմանը. Շտայնմայեր
ԱՐԽԻՎԳերմանիան՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, ձգտում է հասնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տվյալ հակամարտության լայնամասշտաբ կարգավորան և այդ տարածաշրջանում խաղաղության պահպանման ու ամրապնդման ուղղությամբ»,- ասել է նա:
Շտայնմայերը Թբիլիսիում է գտնվում այսօր մեկնարկող ԵԱՀԿ ԽՎ-ի տարեկան նստաշրջանի բացմանը մասնակցելու համար: