Ըստ Ուկրաինայի գլխավոր դատախազության՝ Տիմոշենկոն ինքն է իրեն վնասել. Frankfurter Allgemeine Zeitung
ԱշխարհՈւկրաինայի գլխավոր դատախազությունը Եվրախորհրդարանին ներկայացված զեկույցում հայտարարել է, որ երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ազատազրկման վայրում մարմնական վնասվածքները, հնարավոր է, ստացել է հարվածների հետևանքով, գրում է Frankfurter Allgemeine Zeitung գերմանական թերթը։
«Սակայն, փաստաթղթում ասված է, որ Տիմոշենկոյի մեղադրանքները, թե իրեն ծեծի է ենթարկել բանտի անձնակազմը, չի համապատասխանում իրականությանը, և հնարավոր է՝ նա ինքն է իրեն վնասվածքներ հասցրել»,– գրում է korrespondent.net–ը՝ հղում կատարելով թերթին։
Տիմոշենկոյի դստեր խոսքերով՝ Գլխավոր դատախազությունը դեռևս չի ներկայացրել այդ ենթադրությունը հիմնավորող որևէ փաստ։
Լուսանկարը՝ Reuters-ի։