Երևանում մեկ շաբաթում ծնվել է 502 երեխա
ՀասարակությունԵրևանի ծննդատներում հունիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում լույս աշխարհ է եկել 502 երեխա՝ 255 տղա, 247 աղջիկ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 38218 քաղաքացի: