Զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպը

2016-07-08 23:42:24

Զինյալ ահաբեկչական խմբավորումները, խախտելով զինադադարը, հուլիսի 8-ի վաղ առավոտից սկսել են հրթիռակոծել Հալեպի զանազան թաղամասերը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը, առավոտյան ժամը 6:30-ին հրթիռ է ընկել Ազիզիե շրջանում, այնուհետեւ զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի պետական համալսարանի հանրակացարանի հրապարակը, Ֆըրքան, Մաշարքա, Շեհպե Ռոզ, Մերիտիեն, Նոր Գյուղ շրջանները։ Նախնական տվյալներով՝ արձանագրվել է 10 զոհ, 100 վիրավոր, որոնց մեծամասնությունը երեխաներ են։ Վիրավորները փոխադրվել են Ալ Ռազի հիվանդանոց։

Դիտվել է 350 անգամ:

Լրահոս
23 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը