Պորոշենկոյին Վարշավայում պատռված գուլպայով են նկատել (լուսանկար)
ԱշխարհՍոցցանցերի օգտատերերն ուշադրություն են դարձրել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պատռված գուլպային` Վարշավայում Վոլինի ողբերգության զոհերի հուշարձան նրա այցի ընթացքում։
Հուլիսի 8-ին Ուկրաինայի նախագահը Ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի հետ ծաղիկներ է դրել Վոլինի ողբերգության զոհերի հուշարձանին, ծնկի իջել։
Պորոշենկոն Վարշավա էր այցելել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։
Ապրիլին սոցցանցերի օգտատերերը ծաղրել էին Պորոշենկոյին՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը ոչ իդեալական արդուկված կոստյումով ներկայանալու համար։