Ադրբեջան-Իրան-Ռուսաստան հանդիպման արդյունքներով կարող է համաձայնագիր ստորագրվել
ԱշխարհԲաքվում օգոստոսին կայանալիք Ադրբեջան–Իրան–Ռուսաստան հանդիպման ավարտին հնարավոր է եռակողմ փաստաթղթի ստորագրում: Այս մասին հայտնում է Tehrantimes–ը՝ աղբյուրներին հղումով:
Նշվում է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին օգոստոսին երկօրյա այցով կմեկնի Ադրբեջան։ Ակնկալվում է, որ Բաքվում կկայանա Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, եւ կստորագրվի եռակողմ փաստաթուղթ։
Ակնկալվում է նաև, որ նախագահներն առանձին հանդիպումներ կունենան։ Բաքվում հանդիպման ժամանակ քննարկումներ կկայանան եռակողմ հարաբերությունների հեռանկարների հարցով։