Հալեպի հրթիռակոծման հետևանքով երկու հայ է վիրավորվել

2016-07-09 15:26:19

Զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից հուլիսի 8-ին Հալեպի տարբեր շրջանների հրթիռակոծման հետևանքով 40 զոհ է արձանագրվել' մեծամասամբ երեխաներ: Ինչպես տեղեկացրին Հալեպի «Գանձասար» պարբերականից, 250 մարդ վիրավոր է:

Նոր Գյուղ շրջանում վիրավորվել են երկու հայուհիներ' Հռիփսիմե Ղազարյանն ու Սոսի Ղազարյան-Հեքիմյանը: Հռիփսիմեի վիճակը կայուն է, նա արդեն դուրս է եկել հիվանդանոցից: Սոսի Ղազարյան-Հեքիմյանը պետք է վիրահատության ենթարկվի:

Դիտվել է 268 անգամ:

Լրահոս
29 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը