Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած պորտուգալացիների հաղթանակին հավատում էր հարցվածների ընդամենը 12%-ը

2016-07-11 16:08:40

ԼՈՒՐԵՐ.com-ն իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել հետևյալ հարցադրմամբ. «Ըստ Ձեզ, ո՞ր երկրի ֆուտբոլի ազգային հավաքականը կհաղթի Եվրո-2016-ին»:

Հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 30%-ը (770 ձայն) կարծել է, որ կհաղթի Գերմանիայի հավաքականը, 28%-ը՝ (710 ձայն) հակված է եղել Ֆրանսիայի տարբերակին։

Հարցման մասնակիցների 14%-ը (360 ձայն) Իտալիային է տեսել, որպես Եվրո-2016-ի հաղթող, Պորտուգալիային՝ 12% (310 ձայն), Իսպանիա՝ 10% (250 ձայն), Բելգիա՝ 3% (70 ձայն), Խորվաթիա՝ 2% (50 ձայն), իսկ 1%-ը (30) ձայն կարծել է, որ հաղթող թիմի անունը բացակայում է և քվեարկել է այլ տարբերակի օգտին։ 

Ընդհանուր առմամբ՝ հացմանը մասնակցել է 2550 մարդ:

 

Դիտվել է 923 անգամ:


Լրահոս
23 Հուն
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը