Բալասանյանը դաշինք կկազմի Խոսրով Հարությունյանի հետ
ՔաղաքականՏԻՄ առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ն և Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության միությունը (ՀՔԴՄ) դաշինք կկազմեն Գյումրիի քաղաքապետի ընտրություններում և կսատարեն գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ այս որոշման մասին հայտնել է ՀՀԿ Շիրակի մարզի կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը: Որոշումը դեռևս կքննարկվի ՀՀԿ ԳՄ-ում, ընդունման դեպքում այս երկու կուսակցությունները կկազմեն ավագանու համատեղ ցուցակ:
«Այսօր հրավիրվել է խորհրդի նիստ, քննարկվել և ներկայացվել է ընտրություններում դաշինքով ներկայանալու հարցը, մարզային կառույցի խորհուրդը հավանության է արժանացրել առաջարկը և որոշում է ընդունել առաջարկը ներկայացնել ՀՀԿ գործադիր մարմնի քննարկմանը»,- լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշել է Սահակ Մինասյանը:
Նշենք, որ Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավարը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն է: