«ՀԺ». Արթուր Բաղդասարյանը հանձնարարել Է վճարել իրեն պատկանող Հ3 հեռուստաընկերության աշխատողների աշխատավարձը
Հայկական Մամուլ«Մեր տեղեկություններով, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանձնարարել Է վճարել իրեն պատկանող Հ3 հեռուստաընկերության աշխատողների աշխատավարձը։ Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Հ3-ում ամիսներով աշխատավարձ չեն վճարում։
Այս անգամ աշխատակիցները փոխանցեցին, որ մեր հրապարակման հաջորդ իսկ օրը հեռուստաընկերությունը թեև սկսել է վճարել իրենց աշխատավարձերի կուտակված պարտքը, բայց դա արել Է մասամբ։ Եվ դեռ որոշ աշխատակիցների աշխատավարձերի մի մասը չի վճարվել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։