Հրանտ Մելքումյանը գրավել է երրորդ հորիզոնականը
ՍպորտՎարշավայում ավարտվել է Միգել Նայդորֆի հուշամրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 145 շախմատիստ, որոնցից 45-ը կրում էին գրոսմայստերի, իսկ 36-ը միջազգային վարպետի տիտղոս: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր Հրանտ Մելքումյանը, ով մրցաշարի հենց մեկնարկից ընթանում էր առաջատարների խմբում: Վերջին տուրից առաջ Հրանտ Մելքումյանը, Իլյա Սմիրինը և Գժեգոժ Գայեվսկին գլխավորում էին մրցաշարային աղյուսակը: Վերջին տուրում Մելքումյանը և Գայեվսկին մրցում էին միմյանց դեմ: Պարտիան ավարտվել է Գայեվսկու հաղթանակով, ով էլ դարձավ մրցաշարի հաղթող, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Իլյա Սմիրինը, իսկ Մելքումյանը եզրափակել է լավագույն եռյակը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: