«Բարսելոնան» ձեռք է բերել Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստին
ՍպորտՊորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Անդրե Գոմեշը պաշտոնապես տեղափոխվեց կատալոնյան «Բարսելոնա»: Այս մասին հայտարարել է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:
Իսպանիայի չեմպիոնների հետ Գոմեշը կնքել է 4 տարվա պայմանագիր: Կատալոնացիները տրանսֆերի համար «Վալենսիային» վճարել են 40 մլն եվրո:
Գոմեշը Պորտուգալիայի հավաքականի կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Լա լիգայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 30 խաղի, հեղինակել՝ 3 գոլ: