Մոուրինուն հրաժարվել է ստորագրել «Չելսիի» մարզաշապիկի վրա (տեսանյութ)
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հրաժարվել է ստորագրել «Չելսիի» մարզաշապիկի վրա:
Այս օրերին մանչեսթերյան ակումբն ուսումնամարզական հավաք է անցկացնում Չինաստանում: Պորտուգալացի մասնագետը երկրպագուներին ինքնագրեր տալիս հրաժարվել է ստորագրել «Չելսիի» մարզաշապիկի վրա:
Մոուրինյուն լոնդոնյան ակումբը գլխավորել է 2004-2007թթ. և 2013-2015թթ.:
Լոնդոնյան ակումբը պորտուգալացու գլխավորությամբ երեք անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, մեկական անգամ երկրի գավաթակիր և սուպերգավաթակիր:
Jose Mourinho refuses to sign a Chelsea shirt. #MUFC pic.twitter.com/OZh89iGKtM
— Premier League Zone (@ThePLZone) July 21, 2016