Ինտերպոլը միանում է ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի պայքարին
ԱշխարհԻնտերպոլը միանում է «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի գործողություններին: Այս մասին հաղորդել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը:
«Ինտերպոլի գծով տվյալների փոխանակումը կապահովի ազգային անվտանգության պարագծի ընդլայնումը: Դա կարեւորագույն քայլ է հակամարտության գոտու, որտեղ տարվում է խմբավորման դեմ հիմնական պայքարը, եւ այն գոտիում գործող իրավապահ մարմինների միջեւ կամուրջ կառուցելու ճանապարհին, որտեղ ԻՊ-ն հետամուտ է լինում մարդկանց արմատականացման եւ հասցնում է իր հարվածները»,- հայտարարել է նա:
Այժմ Ինտերպոլն, ինչպես նշված է միջազգային կազմակերպության կենտրնակայանի՝ հուլիսի 22-ին տարածված հայտարարության մեջ, կենտրոնակայան, որը գտնվում է Լիոնում, «կաջակցի օտարերկրացի զինյալ ահաբեկիչների հոսքի, ինչպես նաեւ ԻՊ-ի կողմից ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման կանխարգելման ջանքերին»:
«Համագործացության տարածումը նաեւ հակամարտությունների գոտիների վրա զգալիորեն կբարձրացնի ԻՊ-ի եւ դրան հարող խմբավորումների քայքայիչ գործունեության հակազդման արդյունավետությունը»,- հայտարարել է Յուրգեն Շտոկը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ ԻՊ-ի դեմ պայքար մղող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը:
Ինչպես նշել են կազմակերպությունում, աշխարհի շուրջ 60 երկրներ են «համագործակցում Ինտերպոլի միջոցով՝ համապատասխան էլեկտրոնային պահոց ուղարկելով տվյալներ ավելի քան 7,5 հազար զինյալների մասին»: Այդ պահոցն օգտագործվում է հետաքննությունների վարման, ինքնության ստուգումների, սահմանների վերահսկողության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: