Հետևելու եմ քեզ. «Յունայթեդին» տիտղոսներ են անհրաժեշտ. Բոլտը` Մոուրինյուին
ՍպորտՅամայկացի վազորդ Ուսեյն Բոլտը Անգլիայի առաջնության մեկնարկից առաջ դիմել է «Մանչեսթեր Յոնայթեդի» պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուին և նշել, որ իրենից մեծ հաջողություններ է ակնկալում:
«Ժոզե, հետևելու եմ քեզ: Քեզանից սպասում եմ բացառապես աղմկալի հաջողություններ: Մեզ տիտղոսներ են անհրաժեշտ»,- նշել է Բոլտը տեսահաղորդագրության մեջ:
Բացի սա, մարզիկը ասուլիսի ժամանակ կատակել է, որ «Մանչեսթեր Յոնայթեդից» առաջարկի է սպասում: Այս մասին գրում է BBC-ն: