«Սասնա ծռեր» խումբը ոստիկանական մեքենա է այրել՝ ի նշան բողոքի
ՔաղաքականՊՊԾ գնդի տարածքում այսօր՝ հուլիսի 24-ի երեկոյան, «Սասնա ծռեր» խմբի անդամները ոստիկանական մեքենա են այրել։ Այս մասին Խորենացի փողոցում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը։
«22 ժամ է՝ տղաները սնունդ չեն ստացել։ Արտաքին կապն իրենց հետ թույլ է շատ։ Գումարած դրան այնտեղ կա վիրավոր երեկվա ժամը 24․00-ից սկսած բժիշկ չի մոտենում։ Չկա նաեւ հոսանք։ Ի բողոք այս վերաբերմունքի այդ տարածքի մոտակայքում քիչ առաջ ոստիկանական մի գազել վառվեց»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը։