Երևան-Երասխ-Գորիս-Կապան-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհին քարաթափման հետևանքները վերացվել են
Արտակարգ ՊատահարԵրևան-Երասխ-Գորիս-Կապան-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհին տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, հուլիսի 25-ին՝ ժամը 2։30-ի սահմաններում Երևան-Երասխ-Գորիս-Կապան-Մեղրի-Իրանի սահման միջպետական (Մ-2) ավտոճանապարհի 313-րդ կմ-ում' Կապանից դեպի Քաջարան գնացող հատվածում, տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհը դարձել էր միակողմանի երթևեկելի:
Կապանի ճանապարհաշինարարների կողմից գիշերվա ընթացքում կատարված ճանապարհի մաքրման աշխատանքների արդյունքում ժամը 9։00-ի դրությամբ ճանապարհը երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար։