Լիբիայի ափին ավելի քան 40 խեղդված միգրանտների մարմիններ են գտել
ԱշխարհԼիբիայի ափին 41 խեղդված միգրանտների մամիններ են գտել, հաղորդել է The Daily Mail-ը: Երկրի մայրաքաղաք Տրիպոլիից դեպի արևմուտք գտնվող Սաբրաթա քաղաքի լողափին դիակները հայտնաբերել են մի խումբ կամավորներ: Մարմինները տարել են դիարան՝ ԴՆԹ-ի անալիզ կատարելու համար, այնուհետև նրանց կթաղեն:
«Մենք կարծում ենք, որ այս մարդիկ խեղդվել են հինգ կամ վեց օր առաջ»,- հրատարակությանը հաղորդել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ ամեն օր ափին մեկ կամ երկու մարմին են գտնում, սակայն 41 դիակը «բացառիկ մեծ թիվ է»:
Հյուսիսային Աֆրիկայից Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու ձգտող միգրանտների հոսքն ավելացել է այն բանից հետո, երբ փակվել է Թուրքիայի տարածքով Հունաստան և բալկանյան երկրներ տանող ցամաքային երթուղին: