Թուրքիայում ձերբակալվել են տասնյակ լրագրողներ
ԱշխարհԹուրքիայի իշխանությունները 42 լրագրողի ձերբակալելու հայտ են ներկայացրել իրավապահներին:
Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Rueters-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 23-ին հայտարարել է, որ հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձի հետ կապված հեղաշրջմանը մասնակցության մեղադրանքով ընդհանուր առմամբ 13 հազար ձերբակալություն է իրականացվել:
Էրդողանը հայտնել է, որ ռազմական հեղաշրջման փորձի արդյունքում զոհվել է 246, վիրավորվել` 2185 մարդ: Նրա խոսքով' ձերբակալվածներից 4 հազարը զինվորականներ են, որոնց թվում' 103-ը գեներալներ: