ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու է Գևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին Խմելու ջուրը չի թանկանա ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է Եռաբլուր Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն 

Պավել Մանուկյանի ու նրա որդու՝ Արամի վիճակը ծանր է. բժիշկներ (ուղիղ միացում)

Իրավունք

Այս գիշեր ՊՊԾ գնդին հարակից տարածքում երկու միջադեպ է գրանցվել: Ըստ «Հիմնադիր Խորհրդարանի» տարածած հաղորդագրության՝ գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: 

Հայտարարությունում նաև ասվում է, որ նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Իսկ առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում մի քաղաքացի՝ Արթուր Սարգսյանն, իր անձնական մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով և, ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել ազատագրված տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել և սնունդը տեղ է հասցրել: 

04:05

Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 վիրավոր՝ Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը և մեկ ոստիկան: Նրանց առողջական վիճակը կայուն ծանր է: Երեքն էլ վիրահատվել են և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Վիրահատող բժիշկները նշեցին, որ ավելի ստույգ տեղեկությունների համար պետք է առնվազն 48 ժամ սպասել:

03:30

Էրեբունի բժշկական կենտրոնի տարածքը լի է ոստիկաններով: Ոչ մեկին մոտ չեն թողնում հիվանդանոցին: Այստեղ են «Սասնա ծռեր» խմբի անդամներ հարազատները բարեկամները, Նիկոլ Փաշինյանը և շատ այլ մարդիկ: Պավել Մանուկյանի դուստրը նույնպես հիվանդանոցի բակում է, ով նշեց, որ միայն տեղյակ է, որ իր հայրն ու եղբայրը վիրավորվել են ոտքերից:

03:08

Խորենացի փողոցում գրեթե քաղաքացի չի մնացել՝ բոլորին բերման են ենթարկել, այդ թվում նաև Լևոն Բարսեղյանին:

02:19

Այս պահին Ոստիկանության կարմիր բերետավորների ջոկատը Խորենացի փողոցից բերման են ենթարկում քաղաքացիների:

01:15

«Վաղը նույն ավյունով շարունակում ենք պայքարը. պետք է հաղթանակի հասնենք, այլ տարբերակ չունենք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը, իսկ Ենիգոմշյանը հավելեց,- «հաղթանակը մոտ է. ով ուզում է՝ թող մնա, ով ուզում է՝ թող գնա հանգստանալու»:

00:46

Ցուցարարները որոշել են մնալ Խորենացի փողոցում: Այնտեղ է նաև կանադահայ հայտնի դերասանուհի, աշխարահռչակ կինոռեժիսյոր Ատոմ Էգոյանի կինը՝ Արսինե Խանջյանը: Նա ելույթով հանդես եկավ, նշելով, որ սփյուռքը չգիտի ինչով օգնել հայ ժողովրդին, բայց պատրաստ է ամեն կերպ իր ժողովրդի կողքին կանգնել:

«Ես ձեր հետ կմնամ այնքան ժամանակ մինչև պատասխան ստանանք: Պարոն նախագահ կխնդրեմ, որ կատարեք Ձեր պարտականությունը և լսեք ժողովրդին, եթե նրանք ուզում են, որ հեռանաք՝ հեռացեք...», - իր խոսքում նշեց աշխարահռչակ կինոռեժիսյոր Ատոմ Էգոյանի կինը՝ դերասանուհի Արսինե Խանջյանը:

00:10

Այս պահի երթն ավարտվեց: Մասնակիցները հասան Խորենացի փողոց:

21:44

Խորենացի փողոցում հերթական հավաքը շարունակվում է երթով: Հանրահավաքին երթուղին հրապարակվեց:

Երթի մասնակիցները շարժվելու են Նար Դոսի, Չարենցի, Նալբանդիանի փողոցներով դեպի Հանրապետության Հրապարակ և երթի մասնակիցները կրկին վերադառնալու են Խորենացի փողոց:

20:13

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարում է, որ չնայած ոստիկանության պահանջներին, Խորենացի փողոցում այսօր նախատեսված հանրահավաքը կայանալու է:

Այսօր ավելի վաղ ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ առաջարկելով Խորենացի փողոցի հավաքը տեղափոխել մեկ այլ վայր, և հավելելով, որ հակառակ դեպքում չի ունենա «այլ միջոց, քան օրենքով սահմանված կարգով դադարեցնել այդ հավաքը»:

«Ոստիկանությունը պիտի ողջամիտ բացատրություն տա իր այդ դիմումի համար: Իրենց պատճառաբանությունը ոչ մի հիմք չունի: Նրանք սարսափած են երեկվա հզոր հանրահավաքից: Ուզում են կանխել ավելի բազմամարդ, հզոր ժողովրդական մոբիլիզացիայի կայացումը այստեղ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ենիգոմշյանը:

Ինչ վերաբերում է առաջիկա հանրահավաքին՝ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչը, մասնավորապես, ասաց․ - «Ողջունում ենք բոլորի աջակցությունը, սակայն այստեղ քաղաքական դիվիդենտներ շահելու տեղը չէ: Ցանկացած նման փորձ կկասեցվի»:

Անդրադառնալով ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների ու իշխանության միջև բանակցություններին՝ նա հավելեց, որ իր տեղեկություններով ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր բանակցություն չի եղել:

«Սասնա ծռեր» խմբի հետ բանակցում էր Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանը: Երեկ հայտնի դարձավ, որ նրան կփոխարինի Սիսիանի «Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինասյանը:

Ալեք Ենիգոմշյանը փոխանցեց, որ լուծվել է «Սասնա ծռեր»-ի անդամների սննդի հարցը՝ շնորհիվ «այն քաջորդու», ով այսօր առավոտյան, ճեղքելով ոստիկանական պատնեշը, իր մեքենայով սնունդ է հասցրել ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներին:


18:10

«ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը զավթած զինված խմբի անդամները, ի հեճուկս նոր հանցանքներ չկատարելու բազմաթիվ հորդորների, շարունակում են իրավապահ մարմինների ծառայողների կյանքի և առողջության դեմ ուղղված ոտնձգությունները, ինչպես նաև գույքի ոչնչացումը: Հուլիսի 26-ի գիշերը այդպիսի գործողությունների շղթան հանգեցրել է փոխհրաձգության, որի արդյունքում եղել են տուժողներ», - տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությունը՝ այսօր հրապարակած հաղորդագրությամբ:

«Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ զինված խմբի անդամների՝ հետզհետե ավելի վտանգավոր դարձող հանցավոր վարքագիծն անցնում է բոլոր սահմանները, որոնցում հնարավոր է դրսևորել ողջամիտ զսպվածություն: Ուստի, նոր հանցանքների կատարումը կանխելու և խափանելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունն այսուհետ ստիպված է լինելու ձեռնարկել կոնկրետ իրադրությամբ թելադրված ավելի կոշտ միջոցներ», - նաև ասված է հաղորդագրությունում:

ԱԱԾ-ն նշում է, որ լավատեղյակ է «հանցավոր խմբի անդամների մտադրություններին և նախապատրաստած հանցավոր արարքներին» և զգուշացնում է, որ «մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող բոլոր վտանգներն անհապաղ չեզոքացվելու են պատասխան իրավաչափ գործողություններով»:

Հաղորդագրությանը կից նաև ներկայացվում է ձայնագրություն, որը ԱԱԾ-ի պնդմամբ, հիմնավորում է «զինված խմբի անդամների գործողությունների նախահարձակ և սադրիչ բնույթը»: Ձայնագրությունում ենթադրաբար զինված խմբի անդամների խոսակցությունն է երեկ երեկոյան տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որի հետևանքով, հիշեցնենք, վիրավորվել էին զինված խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը:


13.35

«Սասնա ծռերի» անդամները ապահովված են սննդով: Այս մասին ցուցարարներին ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին մոտենալով՝ փոխգնդապետը տեղեկացրեց, որ ՊՊԾ գնդի ներսում գտնվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների սննդի հարցը լուծվել է, նրանց փոխանցվել է սնունդ, սակայն, պատգամավորը նրան չհավատաց:


12.08

Այս պահին ցուցարարները սնունդ են կուտակում ոստիկանական պատնեշի հարակից տարածքում՝ հույս ունենալով, որ կստանան սնունդը «Սասնա ծռեր» խմբի անդամներին փոխանցելու հնարավորություն: 

10.01

Այս պահին ցուցարարները հավաքվել են ոստիկանական պատնեշի մոտ և վիճաբանում են ոստիկանների հետ՝ իրենց բերած սնունդը զինված խմբին փոխանցելու թույլտվություն ստանալու համար:

9.30

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահին, ՀՀ ոստիկանապետին, վարչապետին, ԱԱԾ պետին, ինչպես նաև պատրատվում է դիմել Գարեգին Բ կաթողիկոսին առաջարկելով թույլ տալ իրեն սնունդ փոխանցել ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող «սասնա ծռեր» խմբի անդամներին:

Ոստիկաններն ասացին, որ ոչ մի սնունդ չի մտնելու այստեղից, մուտքը փակ է:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի ՀայաստանումՏավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, անվտանգ տեղաշարժվելու խնդիր է լինելուԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ամենադիտված