Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան 

Արթուրը խառնեց «Սասնա ծռեր»-ին սովահար անելու իրավապահների բոլոր հաշվարկները

Վերլուծական

ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդության արդյունքում «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից վերջին պատանդներին ազատ արձակելուց հետո, հիշյալ խմբավորման, ինչպես նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամների և այլոց հայտնած, հրապարակած տեղեկությունների համաձայն, իրավապահները դադարեցրել են «Սասնա ծռեր»-ին սննդամթերքի, ջրի, դեղորայքի մատակարարումը: Այս հանգամանքը, ինչպես հայտնի է, հասարակական հուզումների տեղիք է տվել:
Սննդամթերքի, ջրի և դեղորայքի մատակարարման դադարեցման վերաբերյալ իրավապահների պարզաբանումը դեռ չկա, սակայն կարելի է ենթադրել, որ դրա նպատակը զինյալ խմբի անդամներին ստիպելն է, որ հանձնվեն, կամ էլ ջրազրկությամբ, սովահարությամբ հյուծման այնպիսի վիճակի հասցնելը, որ նրանք այլևս անկարող լինեն դիմադրել: Եթե դա իրոք այդպես է, ապա կարելի է ասել, որ այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունը խառնել է այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանության և ԱԱԾ-ի բոլոր հաշվարկները կամ երկար ժամանակով հետաձգել նրանց հիշյալ ակնկալության իրականություն դառնալը:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամներն այսօր առավոտյան, ինչպես արդեն հայտնի է, հաղորդագրություն են տարածել, որում մասնավորապես նշված է.
«Առավոտյան ժամը 7-ի սահմաններում արիասիրտ մի հայորդի' Արթուր Սարգսյանը, իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով և ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել ազատագրված տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Բարեբախտաբար Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել և բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել»:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն այս տեղեկությունը ժամը նույնիսկ 19-ի դրությամբ չի հերքել: Պարզ է, որ եթե «Սասնա ծռեր» խմբավորման հաղորդագրության մեջ առկա վերը մեջբերված տեղեկատվությունը չհամապատասխաներ իրականությանը, ոստիկանությունը կշտապեր հերքել այն, այն արդեն հերքված կլիներ:
Իսկ հիմա փորձենք հաշվարկել, թե ոստիկանական արգելապատնեշը ճեղքած ավտոմեքենայով քանի՞ կիլոգրամ սննդամթերք հնարավոր կլիներ տեղափոխել և այն քանի օր կարող է բավականացնել զինյալներին: Թեև հիշյալ ավտոմեքենայի մարդատար կամ բեռնատար լինելու, ինչպես նաև մակնիշի վերաբերյալ կողմերից որևէ մեկը տեղեկատվություն չի հրապարակել, սակայն պարզ է, որ այդ ավտոմեքենան «Զապորոժեց» չի եղել: Եթե այն նույնիսկ եղել է ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենա, ապա, վարորդին չհաշված, առնվազն 320 կգ բեռ կարող է տեղափոխել մեքենայի սրահում, և մոտ 300 կգ բեռ' բեռնախցիկում: Եթե նկատի ունենանք, որ ՀՀ ոստկանության ՊՊԾ գնդի տարածքում այժմ 29-30 մարդ կա (ներառյալ' Արթուր Սարգսյանը), և նրանցից յուրաքանչյուրն օրական 1 կգ սննդամթերքով ու ջրով կկարողանա պահպանել իր կենսագործունեությունը, չհյուծվել հանձնվելու կամ դիմադրություն ցուցաբերելու անկարողության աստիճանի, ապա պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ նրանք դեռ շուրջ 20 օր կկարողանան մնալ պաշարված վիճակում: Իսկ եթե ավտոմեքենան բեռնատար է եղել, ապա արդեն կարելի է պատկերացնել, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվողներն այնտեղ առանց սննդի ու ջրի հետագա մատակարարման կարող են մնալ թերևս մինչև Նոր տարի, եթե, իհարկե, Արթուր Սարգսյանի կողմից ընտրվել են ճիշտ սննդատեսակներ և սննդամթերքի ու ջրի ճիշտ հարաբերակցություն:
Միաժամանակ, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ոստիկաններից մեկն այսօր ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին փոխանցել է, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին սննդի հարցը ոստիկանությունն արդեն լուծել է: Եթե դա իրոք այդպես է, ապա նշանակում է, որ իրավապահները հրաժարվել են «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին սնունդ չմատակարարելու և այլոց կողմից մատակարարումն արգելելու միջոցով ծնկի բերելու մտադրությունից:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան
Ամենադիտված