«Սասնա ծռեր» խմբի հայտարարությունը
ԱՐԽԻՎ«Սասնա ծռեր» խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Քիչ առաջ ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը և հավանաբար խմբի այլ անդամներ:
Ոստիկանները առևանգել են Պավել Մանուկյանին, Արամ Մանուկյանին, Գևորգ Իրիցյանին, Գագիկ Եղիազարյանին և խմբի ևս մեկ անդամի»:
Ավելի վաղ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը հայտնել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:
«Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար», - գրել է Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում: