Ոստիկանությունը թույլ չի տալիս քաղաքացիներին հավաքվել Խորենացիում (տեսանյութ)
ՀասարակությունԽորենացի փողոցում լարված գիշերվանից հետո ոստիկանները մարդկանց թույլ չեն տալիս հավաքվել: Ինչպես տեղից հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը, ոստիկանության ծառայողները բացի լրատվամիջոցների ներկայացուցիչներից, ոչ ոքի թույլ չեն տալիս գտնվել Խորենացի փողոցում։
Հիշեցնենք, որ գիշերվա ընթացքում Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 վիրավոր՝ Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը և մեկ ոստիկան: Նրանց առողջական վիճակը կայուն ծանր է: Երեքն էլ վիրահատվել են և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Տեսանյութը՝ ԼՈՒՐԵՐ.com-ի