Ուժեղացած «Բորուսիային» հաղթելը «Բավարիայի» համար լրացուցիչ խթան է. Մյուլեր
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Տուխեկը խոսել է նոր մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» հետ կայանալիք դիմակայությանը և նշել.
«Հիանալի է, երբ Գերմանիայի հավաքականում գործընկերները խաղում են ակումբի հիմնական մրցակցի կազմում: Ուժեղ «Բորուսիան» կարևոր է նաև «Բավարիայի» և Բունդեսլիգայի համար:
Նախորդ մրցաշրջանում նրանք լրջորեն մրցակցում էին մեզ հետ, նրանք ռեկորդ սահմանեցին ակումբի համար վաստակած միավորներով և Բունդեսլիգայում երկրորդ տեղը գրավեցին: Ուժեղացած «Բորուսիային» հաղթելը Մեզ համար լրացուցիչ խթան է: Նրանք մեզ հետ տիտղոսի համար պայքարում ֆավորիտ են», – Մյուլերի խոսքը մեջբերում է Bild-ը: