Ապօրինի կամ օտարալեզու ցուցանակներ են ապամոնտաժվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
ՀասարակությունԵրևանի շենք-շինություններին տեղադրված ապօրինի, ինչպես նաև օտարալեզու գովազդային ցուցանակների ապամոնտաժման գործընթացը պարբերական բնույթ է կրում:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս ուղղությամբ ներկայում աշխատանքներ են ծավալվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:
Գործընթացն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության, ՀՀ լեզվի պետական տեսչության և վարչական շրջանների համապատասխան բաժինների համագործակցության արդյունքում: Իրավախախտների նկատմամբ կազմվում են վարչական արձանագրություններ: 2016 թվականի առաջին կիսամյակի տվյալներով մայրաքաղաքում ապամոնտաժվել է 131 ապօրինի գովազդային ցուցանակ, 28-ը համապատասխանեցվել է գործող օրենսդրությանը: