Իրանի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2017 թվականի մայիսի 19-ին
ԱշխարհԻրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահի ընտրությունները տեղի կունենան 2017 թվականի մայիսի 19-ին: Հուլիսի 26-ին այս մասին հաղորդել է Թասնիմ գործակալությունը: «Իրանում 12-րդ նախագահական ընտրությունները կկայանան 2017 թվականի մայիսի 19-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Իրանում նախագահը գործադիր իշխանության ղեկավարն է, կարեւորությամբ երկրորդ բարձրագույն պաշտոնատար անձն ԻԻՀ-ի ղեկավարից հետո, որի պաշտոնը ներկայումս զբաղեղնում է այաթոլլա Ալի Խամենեին: Նախագահն ընտրվում է ընդհանուր ուղղակի գաղտնի քվեարկության արդյունքներով՝ չորս տարի ժամկետով՝ մեկ ժամկետով կրկնական վերընտրության իրավունքով:
Երկրի ներկայիս նախագահը՝ Հասան Ռոուհանին, պաշտոնն ստանձնել է 2013 թվականի օգոստոսի 3-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: