Հարավային Օսիայի և Ռուսաստանի մաքսային մարմինները կինտեգրվեն
ԱշխարհՀարավային Օսիայի մաքսային մարմինները կմիավորվեն Ռուսաստանի մաքսային մարմինների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, համապատասխան համաձայնագիրը Հարավային Օսիայի խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել երկրի նախագահ Լեոնիդ Տիբիլովը:
Հարավային Օսիայի նախագահի մամուլի քարտուղար Գանա Յանովսկայան նշել է, որ համաձայնագրով նախատեսվում է Հարավային Օսիայի մաքսային մարմիններում ներդնել ավտոմատիզացիայի և տեխնոլոգիաների միևնույն համակարգը, որն օգտագործվում է Ռուսաստանի Դաշնության կողմից: