ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

17-ամյա դեռահասը բախումներում կորցրել է աչքը (թարմացվող ուղիղ միացում)

Հասարակություն

Հուլիսի 17-ից Երեւանի ՊՊԾ գնդի շենքը գրավել են «Սասնա ծռեր» ջոկատի անդամները: 13 օր շարունակ «Սասնա ծռեր»-ը պահպանում է իր հսկողությունը ՊՊԾ գնդում:

Այս գիշեր Խորենացի փողոցում հանգիստ է եղել և որևէ միջադեպ չի գրանցվել:

Այս պահին զինված խմբի մոտ պատանդի կարգավիճակում կա 3 բուժաշխատող: 

02:50

«Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն տեղափոխված 17-ամյա Սայաթ Հարությունյանը կորցրել է աչքը:
Այդ մասին է հայտնում «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով Հարությունյանի հարազատներին:
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթահանը հայտնել է, որ մանկահասակ երեխաներ հոսպիտալացնելու մասին լուրերը Երևանի որևէ հիվանդանոց, ինչպես նաև «Շտապբուժօգնությունը» չի հաստատել:

01:43

Դավիթ Սանասարյանին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Քաղաքացիական հագուստով մի քանի անձինք քաշքշելով ուզում էին բերման ենթարկել Դավիթ Սանասարյանին, սակայն Դավիթը կորցրել է գիտակցությունն ու նրան տեղափոխել են վերակենդանացման բաժին: Նրա հոր պնդմամբ՝ իրենք հիվանդասենյակում են եղել, երբ մի քանի հոգի մտել են սենյակ և ուզել ստիպողաբար տանել Դավիթին, վերջինիս կորցրել է գիտակցությունը քաշքշուքի արդյունքում:

01:10

«Լուսաձայնային նռնակները ընկել են տան մեջ. տուժել են 3, 4 տարեկան երեխաներ»,- նշում է Սարի թաղի բնակիչներից մեկը: Տուժածների հարազատներից մեկի փոխանցմամբ երեխաները վերակենդանացման բաժանմունքում են:

23:58

Սարի թաղում Civilnet-ի լրագրողի և օպերատորի ոտքերի տակ պայթուցիկ է պայթել, ինչի հետևանքեվ նրանք վնասվածքներ են ստացել։

23:30

Քիչ առաջ Սարի թաղում վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի լրագրողներ Մարիամ Գրիգորյանը, Դավիթ Հարությունյանը և Մարիամ Գրիգորյանը: Դաժան ծեծի են ենթարկել, ջարդել տեսախցիկը:

23:14

Պայթյունների ընթացքում այրվածքներ է ստացել նաև Ա1+-ի թղթակիցը: 

22:55

Այս պահին բավականին լարված իրավիճակ է Սարի թաղում: Ազատության հրապարակից երթով այնտեղ շարժված ցուցարարներն առաջարկեցին մնալ և փակել Սարի թաղի այդ հատվածը, սակայն հանդիպեցին ոստիկանության դիմադրությանը:

Այս պահին բախումներ են տեղի ունենում ոստիկանների և ցուցարարների միջև: Ոստիկանները պայթուցիկ սարքեր են օգտագործում: 

Քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծի են ենթարկել նաև «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներին:

Դրան զուգահեռ շարունակվում են կրակոցների ձայներ լսվել ՊՊԾ գնդի տարածքից:

22:38

Ոստիկանները սկսեցին առաջ գալ: Մի քանի կրակոցներից հետո սկսեցին քաղաքացիներին բերման ենթարկել: Լսվում են կրակոցներ: Գնդի տարածքից էլ են լսվում կրակոցներ:

Ոստիկանությունը Խորենացիում հայտարարեց՝ հավաքն արտոնված չէ. քիչ անց գազ կիրառեցին ու սկսեցին քաղաքացիներին բերման ենթարկել:

21:45

Ցուցարարները շեղվեցին դեպի Սարի թաղ՝ ճեղքելով ոստիկանական պատնեշը. այժմ նրանք բարձրանում են նեղ փողոցներով, գոռում «Սասնա ծռեր» ու իրենց միանալու կոչ անում:  ՊՊԾ գնդի տարածքից լսվում են կրակոցներ...

21:00

Ազատության հրապարակում մեկնարկած հավաքն ավարտվեց: Համակարգող խմբի անդամները հայտարարեցին, որ երթով շարԺվում են դեպի Խորենացի փողոց՝ սատար կանգնելու հուլիսի 17-ից ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» տղաներին:

Վերջիններս կմնան այնտեղ և կոչ արեցին ոստիկանությունն ապահովել իրենց երթի անվտանգությունը:

Երթուղին Թումանյան փողոցով, Աբովյան փողոցով, Պուշկին փողոցով, Վարդանանց փողոցով, Նար-Դոս փողոցով, այնտեղից էլ Խորենացի փողոց:

19:28

Քիչ առաջ «Շտապօգնության» մեքենայով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխեցին «Սասնա ծռեր» խմբավորման երկու վիրավորված անդամների: Ըստ ականատեսների տեղեկությունների՝ նրանցից մեկը Արմեն Լամբարյանն է:
Այս պահին բժշկական կենտրոնի մոտ կանգնած մարդիկ սպասում են, որ «Շտապօգնության» մեքենայով կբերեն նաև այսօր Էրեբունի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում սկսված կրակահերթի ժամանակ վիրավորված Արայիկ Խանդոյանին:

18:55

ՊՊԾ գնդի տարածքում գտնվողները պարբերաբար կրակահերթեր են արձակում, ինչին իրավապահների կողմից պատասխան է տրվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Չնայած իրավապահների պահանջին՝ ՊՊԾ գնդի տարածքում գտնվողները պարբերաբար կրակահերթեր են արձակում, ինչին իրավապահների կողմից պատասխան է տրվում»,- գրել է նա:


16.47

Գյումրու «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը ազատ արձակվելուց անմիջապես հետո հրավիրեց մամուլիս ասուլիս և որոշ մանրամասներ ներկայացրեց:

Ասուլիսին ներկա Լևոն Բարսեղյանի փաստաբանն ասաց, որ իր վստահորդը քրեական հետապնդման է ենթարկվել հավաքներին մասնակցելու համար: Նրա խոսքով՝ Լևոն Բարսեղյանի նկատմամաբ անմարդկային և արժանապատվությունը վիրավորող վերաբերմունք է ցուցաբերվել: Լևոն Բարսեղյանին չի տրամադրվել սնունդ, ջուր, չի տրվել զուգարանից օգտվելու հնարավորություն, ինչպես նաև հանգիստ ունենալու հնարավորություն: Փաստաբանն արձանագրում է, որ այս ամենը կոպտագույն խախտումներ են՝ թույլատրված ոստիկանության կողմից:

16.37

Քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբավորումը հայտարարեց, որ ոտքից վիրավորել են Արայիկ Խանդոյանին (Միայնակ գայլը): 

16.00

Պավել Մանուկյանը պետք է պարտադիր մնա Էրեբունի բժշկական կենտրոնում: Այս մասին հայտարարեց Պ. Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:

«Նա դեռ ունի 3 վիրահատության խնդիր, հրաժարվում է սնունդ ընդունել, և հայտարարել է, որ ինքը «պետք է նահատակվի հանուն մեր ժողովրդի»»,- ասուլիսի ընթացքում Պավել Մանուկյանի խոսքերը մեջբերեց փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

15:57

Այս ամենը ինձ համար ուղղակի ամոթի հարց է: Այս մասին հայտարարեց հայտնի դերասանուհի, աշխարահռչակ կինոռեժիսոր Արսինե Խանջյանը, անդրադառնալով իր բերման ենթարկվելու փաստին:

Արսինե Խանջյանը նշեց, որ պետությունը արհամարհանքով է վերաբերում իր քաղաքացիների և դա անընդունելի և ցավալի է: 

15.50

ՄԻՊ աշխատակազմն այս օրերին աշխատում է արտակարգ ռեժիմով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՄԻՊ խոսնակ Զոհրապ Եգանյանը:

Նրա խոսքով` հիմնական ահազանգները վերաբերում է բերման ենթարկվածներին, որոնց իրավունքները խախտվում են:

Եգանյանը հայտարարեց, որ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով արդեն ՀՔԾ ում նյութեր են նախապատրաստվում:

15.40

Վարուժան Ավետիսյանն ասել է, որ պատրաստ է հենց այս պահին բաց թողնել բժիշկներին, եթե գա հաջորդ հերթափոխը: Տեղեկացրել է նաև, որ նրանք իրենց լավ են զգում:

15.00

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմենակ Կյուրեղյանը լրագրողներին ասաց, որ պատրաստ է ներգրավվել որպես բանակցող «Սասնա ծռերի» եւ իշխանությունների միջեւ և իր հնարավորության սահմաններում հարցը խաղաղ, բանակցային ճանապարհով լուծել:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված