Թրամփը սուր քննադատության է ենթարկել Քլինթոնին՝ նրա ճառից անմիջապես հետո
ԱշխարհՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամբը սուր քննադատության է ենթարկել իր դեմոկրատ մրցակցուհի Հիլարի Քլինթոնին այն բանից անմիջապես հետո, երբ նա Ֆիլադելֆիայում ավարտել Է ելույթը դեմոկրատների համագումարում:
«Ոչ ոք ավելի վատ որոշումներ չի ընդունում, քան Հիլարի Քլինթոնը. կոռուպցիան եւ ավերածությունները հետեւում են նրան ամենուրեք»,- Twitter-ում հայտարարել է Թրամփն իր տասը միլիոն բաժանորդներին: «Մերձավոր Արեւելքում Հիլարիի պատերազմները հանգեցրեցին ավերածության, ահաբեկչության եւ ԻՊ-ի (գործունեության) ամբողջ աշխարհում»,- հայտարարել է Թրամփը մի այլ թվիթերում: Նա նաեւ Քլինթոնին մեղադրել է այն բանում, որ վերջինս չի արտասանել «արմատական իսլամ» բառերն ահաբեկչության վերաբերմամբ:
Վերջապես, Թրամփը հարձակման է անցել Քլինթոնի տնտեսական ծրագրի վրա: «Հիլարին աշխարհը պատկերացնում է առանց սահմանների, որտեղ աշխատող մարդիկ չունեն ոչ իշխանություն, ո՛չ աշխատանք, ո՛չ էլ անվտանգություն»,- հայտարարել է Թրամփը: «Հիլարին երբեք չի բարափոխի Ուոլ Սթրիթը: Նա պատկանում է Ուոլ Սթրիթին»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: