Աննա Հակոբյանն այսօր վաղ առավոտյան այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և թերևս բոլորի համար էլ անսպասելի էր այն արձագանքը, որը այնտեղ հավաքված ժողովուրդը ցույց տվեց Փաշինյանի տիկնոջ ներկայությանը: Նրան դիմավորել են «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ դավաճան» վանկարկություններով: Ներկաներից մեկը հարց ուղղեց Փաշինյանի տիկնոջը. «Տիկին Հակոբյան, ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ձեր ամուսինը մեր հայրենիքի մի մասը հանձնել է»։ Աննա Հակոբյանն ի պատասխան միայն խոժոռ հայացքով նայե...
Գալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները պնդում էին, որ առաջ են մղելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը, սակայն տարիներ անց կարող ենք փաստել, որ այս խոստումը ոչ միայն չի կատարվել, այլ արվել են քայլեր, որոնք ուղղակիորեն հարվածել են Հայ Դատին, մեր պահանջատիրությանը և բխել են միայն ու միայն Թուրքիայի շահերից: Դիցուք՝ 1) Փաշինյանն ու թիմակիցները հանեցին պահանջում են բառը հիշում եմ և պահանջում կարգախոսից։ 2) Պատճառաբանելով սկզբում համավարակի տարածմամբ, ապա պատերազմով՝ երկու տարի շարունակ ապրիլի ...
Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանցի հատվածում շարունակում է փակ մնալ։ Մարդիկ արդեն մի քանի օր է՝ գիշերում են այստեղ: Այստեղ է նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, ով արդեն քանի գիշեր անցկացնում է գյուղացիների հետ ճանապարհի վրա: Ճանապարհը փակած բնակիչները պնդում են, որ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարեւանությամբ:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբ։ «Այսօր՝ Հայոց ցեղասպանության Հիշատակի օրը մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին։ Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը և հիշում այն տրավման, որը շատերը շարունակում են կրել։ Քսան տարի առաջ Կանադայի կառավարությունը միացավ միջազգային հանրության անդամներին՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանության պատմական և ողբերգական իրողությունը:...
Արվեստի գործիչներից մի շարք հայտնիներ՝ հաղորդավար Էրիկ Անթառանյանը, նկարիչ և քանդակագործ Նուռը (Արման Դավթյան), դիզայներ Արամ Նիկոլյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո), սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը և դերասան Հայկ Պետրոսյանը միացել են «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժմանը: Նրանք արվեստագետներին կոչ են անում միանալ համաժողովրդական շարժում ձեւավորելու ազգային պահանջին, քանի որ վտանգված է հայրենիքը, հետևաբար պետք է համախմբվել և միասնական գործել: Նշենք, որ մի քանի օր է ինչ տավուշցիները, Եր...
Երեկ երեկոյան Տավուշում իրավիճակը լարվել էր: Ոստիկանությունը բիրտ ուժ էր կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, ովքեր արդեն 4-րդ օրն է բողոքում են Նիկոլ Փաշինյանի միակողմանի զիջումների դեմ։ Բերման են ենթարկվել մի խումբ քաղաքացիներ, իսկ բերման ենթարկելու ընթացքում ինչպես երևում է տեսանյութերից՝ կիրառվել է անհամաչափ ուժ: Առանձնահատուկ դաժանությամբ աչքի էր ընկել Տավուշում հայտնված Լոռու մարզի ոստիկանության վարչության պետ Արթուր Զաքարյանը, ով ըստ տելեգրամ ալիքներում տարածված տեղեկատվության կարիերային թռիչք է ունեցել հենց...