Կլոպը Մխիթարյանին «Լիվերպուլ» չտանելու մասին
Սպորտ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է այն մասին, թե ինչու չի Մխիթարյանին իր թիմ չի հրավիրել երկրորդ անգամ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագը և Յուրգեն Կլոպը միասին աշխատել են Դորտմունդի «Բորուսիայում»:
«Ես աշխատել եմ նրա հետ: Երբ աշխատում ես խաղացողի հետ ավելին ես իմանում նրա մասին: Հետո ցանկանում ես ճանաչել նոր խաղացողների: Ես վաղուց գիտեի, որ Մխիթարյանը կընտրի այս ուղին (տեղափոխությունը Օլդ Տրաֆորդ): Չենք փնտրում խաղացողների, որոնց հետ արդեն աշխատել ենք: Նրանց հետ կրկին աշխատելը ձանձրալի չէ, բայց դուք միմյանց մասին արդեն ամեն ինչ գիտեք, գիտեք նրանց հնարավորությունները, կատարելագործվելու սահմաններն ու հաջորդ քայլը»,- Կլոպի խոսը մեջբերում է Liverpool Echo-ն: