«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան 

Լրագրողների նկատմամբ պետական ահաբեկչություն. եթե այդպես չէ, ապա ՀՀ ոստիկանությունը, ՀՔԾ-ն ու դատարանները թող ապացուցեն հակառակը

Վերլուծական

Եթե անցած գիշեր Երևանում լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած բոլոր ոստիկանները և նրանց հետ համագործակցած քաղաքացիական հագուստներով անձինք կարճ ժամանակաընթացքում չհայտնաբերվեցին, չկանչվեցին քրեական պատասխանատվության ու չպատժվեցին օրենքի թույլատրելի ողջ խստությամբ, ապա անվարան կարող եմ ասել, որ լրագրողների նկատմամբ հանցագործությունների մի ամբողջ շարք կիրառվել է պետական մակարդակով:

Ավելին. նրանց կողմից կատարված հանցագործություններն այնպիսի մասշտաբներ և աստիճան ունեն, որ իրենց ամբողջությամբ մոտենում են պետական ահաբեկչության: Հուսամ, որ ՀՀ ոստիկանությունը, Հատուկ քննչական ծառայությունը և դատարաններն ամեն ինչ կանեն, որ կատարվածը չստանա հենց վերը նշված գնահատականը' դրանից բխող ներքին և արտաքին բոլոր հետևանքներով հանդերձ…

Հուլիսի 29-ի, լույս 30-ի գիշերը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է այցելել նաև ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Նա տեսել, անձամբ զրուցել է Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղում գիշերը տեղի ունեցած միջադեպերի հետևանքով տուժած և հիվանդանոց տեղափոխված բազմաթիվ անձանց հետ, գրեթե ամբողջ գիշեր հետևել լրահոսին և իրադարձությունների զարգացմանը:
Տիկին Ալավերդյանին խնդրեցինք իր կարծիքն արտահայտել և իր գնահատականը տալ Հայաստանի Հանրապետությունում ոստիկանների և ոստիկանության թողտվությամբ քաղաքացիական հագուստներով անձանց կողմից լրագրողների նկատմամբ իր մասշտաբներով աննախադեպ և առանձնակի ցինիզմով աչքի ընկնող բռնության, նրանց հատուկ թիրախավորելու, որևէ արդարացում չունեցող հարձակումների, լրագրողների, օպերատորների տեսախցիկները, սարքավորումները կոտրելու, խլելու վերաբերյալ:

«Այո, լրագրողների նկատմամբ գիշերվա զանգվածային բռնությունները և մյուս անօրինություններն իրենց ծավալով աննախադեպ էին և աչքի էին ընկնում առանձնահատուկ դաժանությամբ,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը:- Որևէ կասկած չկա, որ օրենսդրությունը հստակեցրել է լրագրողների նկատմամբ ոչ միայն բռնության, այլև նույնիսկ նրանց մասնագիտական գործունեությանը ցանկացած կերպ խոչընդոտելու անթույլատրելիության հարցը, և ոստիկանությունը քաջատեղյակ էր դրան: Ահա սա է, որ մեզ պետք է հուզի: Գիշերվա դեպքերի առնչությամբ լրագրողներն ապշած են, որ նրանց նկատմամբ բռնությունը հարձակումը կատարվել է առանց նույնիսկ նախապես զգուշացնելու, որ տվյալ վայրերից հեռանալու պահանջը վերաբերում է նաև լրագրողներին: Սա ասում եմ' նկատի ունենալով ոչ թե նրանց ծեծելու, տեսախցիկները վնասելու, խլելու դեպքերը, որոնք ցանկացած պարագայում միանշանակ անթույլատրելի են, այլ այն փաստը, որ ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների պայթյունների հետևանքով բեկորային վնասվածքներ, այրվածքներ, հոգեկան տրավմա են ստացել նաև լրագրողներ:

Լրագրողներին զգուշացնելու փոխարեն, հակառակը' նույնիսկ տեսնելով լրագրողների անվանաքարտերը (բեյջերը), ձեռքերին տեսախցիկները, միկրոֆոնները, նրանց նկատմամբ հենց հատուկ կիրառել են բիրտ ուժ, պատճառել լուրջ, միգուցե նաև ծանր վնասվածքներ, ինչը կպարզվի միայն դատաբժշկական փորձաքննությամբ: Բոլոր դեպքերում, լրագրողների հանդեպ բռնությունը եղել է նպատակային»:
Անցնելով օրենսդրությանը, տիկին Ալավերդյանը հիշատակեց ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը («Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը»), ըստ որի, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: Սակայն, ինչպես ակնհայտ է, տվյալ հոդվածը վերաբերում է միայն լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքերին, մինչդեռ անցած գիշեր ոստիկանների և, հատկապես, նրանց հետ համագործակցող, նրանց թողտվությամբ գործող քաղաքացիական հագուստով անձանց (ենթադրաբար դարձյալ ոստիկաններ կամ հանցավոր տարրեր) կողմից լրագրողների նկատմամբ կատարվել են նաև այլ հանցանքներ' ծեծ (ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդված), տարբեր մարմնական վնասվածքների պատճառում, գույքը դիտավորությամբ ոչնչացնել կամ վնասել (ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդված), կողոպուտ (ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդված), պաշտոնեական լիազորությունները չարաշահում (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված), բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնել (ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդված):
«Անցած տարիների ընթացքում մեր աչքը ջուր կտրեց, որ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը որևէ անգամ լիարժեք կիրառվի,- ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հկ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:- Լրագրողների նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ և անցմամբ ուղեկցված բիրտ ուժի կիրառման բոլոր նախորդ դեպքերում մենք չենք տեսել, որ մեղավորը հստակ պատժվի և հստակեցվի իշխանությունների վերաբերմունքը լրագրողների և լրագրողների դեմ ուղղված այդպիսի արարքների դեմ: Այսինքն' անպատժելիությունը կամ պատժելիության ընդամենը պատրանք, երևութականություն ստեղծելը հանգեցրել է նրան, որ իմանալով հանդերձ Քրեական օրենսգրքի այդ բոլոր հոդվածները, նշված արարքների անթույլատրելիությունը, Հայաստանում լրագրողների նկատմամբ կատարել են այն, ինչի մասին մենք արդեն տեղյակ ենք»:

Որպեսզի բազմաթիվ ոստիկանների կողմից լրագրողների նկատմամբ կատարված հիշյալ հանցագործությունները չդառնան նրանց նկատմամբ բարձրագույն իշխանության թողտվությամբ և ոստիկանության կողմից կատարված հանցագործություններ, չստանան այդ որակումը կամ գնահատականը, իշխանությունները, տիկին Ալավերդյանի համոզմամբ, հենց այսօրվանից պետք է ցույց տան, որ իրենք չեն կանգնած այդ հանցագործությունների ետևում, իրենց հրահանգով չեն կատարվել դրանք:

Կարծում եմ, բոլորին էլ հասկանալի է, որ դա ցույց տալու, ապացուցելու համար իշխանությունները միայն մեկ ճանապարհ ունեն' շուտափույթ բացահայտել լրագրողների նկատմամբ այդ հանցագործությունների բոլոր կատարողներին, հնարավոր կազմակերպիչներին, նրանց կանչել քրեական պատասխանատվության և օրենքի շրջանակներում խստորեն պատժել: Իսկապես, շատ էական է, թե իրականում ինչպիսին է իշխանությունների վերաբերմունքն այդ հանցագործությունների նկատմամբ: Հակառակ դեպքում' ուղղակի կապացուցվի, որ ներկա իշխանություններն այս բոլոր հանցագործությունների կազմակերպիչն են: Թեև անցած տարիներից հայտնի փաստերը վկայում են, որ իշխանությունները միտված են կամ անտեսել, կամ խրախուսել այսօրինակ հանցագործությունները:

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանին հարցրեցինք նաև, թե, իր կարծիքով, ի՞նչ պետք է անել, որպեսզի լրագրողների նկատմամբ բռնություն գործած հիշյալ անձանց քրեական համարժեք պատասխանատվությունն ապահովելու ուղղությամբ հասարակության և լրագրողների ջանքերն արդյունավետ լինեն:

«Մարդու իրավունքների պաշտպանն արդեն անդրադարձել է կատարվածին, սակայն մենք պետք է չսահմանափակվենք դրանով,- ասաց Լարիսա Ալավերդյանը:- Ի տարբերություն որոշ ոլորտների, լրագրողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները բավական կուռ խումբ են: Հուսով եմ, որ իրենք ունեն ոչ միայն հմուտ լրագրողներ, այլև հմուտ իրավաբաններ: Իհարկե, մենք էլ, ինչպես նաև իրավապաշտպան մյուս կազմակերպությունները, մեր հերթին, արդեն իսկ արել և պետք է ամեն հնարավորն անենք այդ ուղղությամբ»:

Արթուր Հովհաննիսյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում
Ամենադիտված