Եղիշե Պետրոսյանը կասկածվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ
ԲլոգոսֆերաԵրաժիշտ Եղիշե Պետրոսյանը ձերբակալվել է: Ձերբակալման պահին նրա ինքնազգացողությունը վատացել է եւ նրան տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Քննիչի կողմից կայացվել է Եղիշե Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշում։ Նա կասկածվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ...
Եղիշե Պետրոսյանը դեռ երեկվանից ուներ առողջական լուրջ խնդիրներ, այսօր շտապ օգնության մեքենայով նա տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների հետազոտությունից հետո պարզվեց որ խնդիրը լուրջ է և նա ունի ստացիոնար բուժման կարիք։
Միաժամանակ Եղիշե Պետրոսյանը շարունակում է մնալ անազատության մեջ' ոստիկանների մշտական հսկողության տակ։