Մինչ այս պահն Անդրեաս Ղուկասյանը չի ենթարկվել լուրջ բժշկական հետազոտության
ԲլոգոսֆերաՓաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ձերբակալվածների պահման վայրում պահվող Անդրեաս Ղուկասյանին ցավազրկողներ են տալիս, վիրակապում են բաց վերքերը: Հիշեցնեմ, որ հուլիսի 29-ի երեկոյան Ա.Ղուկասյանը դաժան բռնության է ենթարկվել ոստիկանների կողմից, մահակներով բազմաթիվ հարվածներ ստանալով հիմնականում ծնկների հատվածում:
Չնայած այն հանգամանքին, որ Անդրեաս Ղուկասյանի ներկա առողջական վիճակը ակնհայտ է իր հետ առնչվող իրավապահներին, մարմնական վնասվածքների, դրանց ստանալու հանգամանքների մասին նա տեղեկացրել է նաև գրավոր, սակայն մինչ այս պահը Անդրեաս Ղուկասյանը չի ենթարկվել լուրջ բժշկական հետազոտության, ակնհայտ է, որ առողջական վիճակը պարզելու համար խիստ անհրաժեշտ էր առնվազն իրականացնել ռենտգեն հետազոտություն...»: