5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում
ԱշխարհԻնդոնեզիայում տեղի է ունեցել 5,8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ինդոնեզիայի Սումբավա կղզուց 56 կիլոմետր դեպի հյուսիս - արեւելք, իսկ օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա:
Տուժածների, ավերածությունների կամ ցունամիի սպառնալիքի մասին տվյալներ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: